Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռուս գեներալ է մահացել

General

Սիրիայում ավտոշարասյան պայթյունի հետևանքով մահացել է ավագ ռազմական խորհրդական, ով ազգությամբ ռուս էր, ուներ գեներալ-մայորի կոչում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, միջադեպի հետևանքով ևս երկու ռուս զինվորական վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոշարասյունը վերադառնալիս է եղել Դեյր էլ Զորում իրականացվող մարդասիրական առաքելությունից: Նշվում է, որ գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհված գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...