BBC «HARDtalk»-ը մարտահրավեր է նետել Ալիևին

Martahraver

BBC-ի HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո այժմ էլ հրապարակավ իր հաղորդմանն է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Սթիվեն Սաքուրը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ BBC-ի «Hard talk» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետին ուղղված հարցադրումները վերաբերել են Հայաստանի տնտեսությանը, մեր երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...