89 անձ՝ 33 ավտոմեքենայով ինքնակազմակերպվել է ՀՀ վերադառնալու համար

Maruqyan

Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։

Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։

Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։

Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում։

Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական…

Опубликовано Edmon Marukyan Понедельник, 17 августа 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...