Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայում քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։