Ռուստամ Բադասյանը ներկայացրեց փոփոխությունները, որոնք լինելու են . արտակարգ դրություն
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը, ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք լինելու են:
Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, նա 14 օրով մեկուսանում է: Սակայն այդ ընթացքում նա կարող է թեստ հանձնել, եթե պատասխանը բացասական լինի, մեկուսացում պետք չի լինի:
Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքներում հավաքների ու գործադուլների արգելքը: Այն փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններում: Մասնավորապես պարտադիր է դիմակ կրելն ու սոցիալական հեռավորության պահպանումը: