ԱՄՆ նախագահը խոստացել է G7-ի գագաթնաժողովին հրավիրել նաև Պուտինին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրել «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Կարծում եմ՝ նա շատ կարևոր գործոն է»,- հայտնել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով, որ հրավիրել է G7-ի ոչ անդամ երկրների ղեկավարներին, որոնցից մի քանիսն արդեն ընդունել են հրավերը:
ԴԵռևս մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր G7-ի գագաթնաժողովն աշնանն անցկացնելու որոշման մասին, որին ՌԴ-ից բացի պետք է հրավիրվեն նաև Ավստրալիան, Հարավային Կորեան ու Հնդկաստանը: