Տավուշի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն ավարտվում է. մարզպետն այցելել է սահմանամերձ համայնքներ

tner

Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է, հայտնում են Տավուշի մարզպետարանից: 
Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:
Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:

Ձեզ կեհաքրքրի...