Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնել. դասերը կվերսկսվեն

Dasery kversksven

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «սովորողները կգնան դպրոց»:

«Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառալեով մեդիասադրանքները»,- գրել է նախարարը:

‼️Սովորողները կգնան դպրոց✅Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում,…

Опубликовано Arayik Harutyunyan Понедельник, 10 августа 2020 г.

 

Ձեզ կեհաքրքրի...