Հադրութի բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կկառուցվեն
ԱՀ պետական բյուջեի միջոցներով Հադրութի շրջանի բազմազավակ մի շարք ընտանիքների համար կկառուցվեն բնակարաններ, տեղեկացրել է Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:
10 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են. բնակարաններ կկառուցվեն Հարթաշեն, Հայկավան, Ջրակուս, Ակնաղբյուր համայնքներում:
Ըստ Կ. Պետրոսյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, բացի վերոնշյալից, 8 բազմազավակ ընտանիք ևս կապահովվի բնակարաններով:
«Շրջանում ունենք 36 բազմազավակ ընտանիք: Նրանց խնդիրներն օր առաջ լուծելու ուղղությամբ տարվում են մի շարք աշխատանքներ: Ի դեպ, Հադրութում մոտ օրերս կմեկնարկի երկհարկանի 9 բնակարանանոց շենքի կառուցման աշխատանքները. այն նախատեսված է շահագործման հանձնել 2021 թվականին: Շենքի 3 բնակարանները կհատակացվեն բազմազավակ, իսկ 6-ը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այս տարվա ընթացքում արդեն մեկ բնակարան ենք հատկացրել բազմազավակ ընտանիքի, մեկն էլ ընթացքի մեջ է»,- մասնավորապես ասել է շրջանի ղեկավարը:
1lurer.am