Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումները մեկնարկում են
ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի՝ համավարակի պատճառով ընդհատված հանրային քննարկումների շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով։ Հանրային քննարկումներին մասնակցելու և իրենց առաջարկները ներկայացնելու համար հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և բոլոր հետաքրքրված անձինք։
Հանրային քննարկումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով (քննարկումների թեմաների ցանկը կարող է համալրվել)։
Օգոստոսի 11՝ ժամը 14:00-17:00 – Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 և Գուխ 5)
Օգոստոսի 14՝ ժամը 14:00-17:00 – Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ 10 և Գլուխ 11)
Օգոստոսի 18՝ ժամը 14:00-17:00 – Ընտրողների ցուցակներ, տեղամասեր և դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն (Գլուխ 2 և Գլուխ 3)
Օգոստոսի 21՝ ժամը 14:00-17:00 – Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 և Գլուխ 9)
Օգոստոսի 25, ժամը 1:00-17:00 – ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18)
Քննարկումներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել քննարկումից առնվազն 2 օր առաջ: