Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

las vegaghsi ast

Հայազգի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կտեղադրվի Լաս Վեգասի Փառքի ճեմուղում` 2020 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 29-ամյակի օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին դուք կաք, և սա ոչ միայն իմ, այլև իմ և ձեր տոնն է և հաջողությունը»,- նշել է երգիչը և շնորհակալություն հայտնել իր հանդիսատեսին, իր ընկերներին ստեղծագործական կյանքի ձեռքբերումներով ուրախանալու համար:

Լիլիթ Դեմուրյան

Ձեզ կեհաքրքրի...