Փորձել էր հրկիզել վարկային կազմակերպությունների տարածքները

varksam

Օգոստոսի 6-ին, ժամը 14.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ վարկային կազմակերպություններից մեկի Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի մասնաճյուղը փորձել են հրկիզել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին մասնաճյուղի կառավարիչը հաղորդում է տվել, որ ժամը 14.20-ի սահմաններում մի անծանոթ տղամարդ մտել է մասնաշենք, վառել ձեռքի դյուրավառ հեղուկով ապակյա շշի վրայի կտորը և նետելով ներս՝ հրկիզել է մասնաճյուղի գույքը:
Նույն օրը ոստիկանության Բազումի բաժին նույնաբովանդակ ահազանգ է ստացվել վարկային մեկ այլ կազմակերպության Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի մասնաճյուղից. փորձել էին հրկիզել տարածքը, ինչը չէր հաջողվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 15.40-ին Գուգարք գյուղից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել նույն գյուղի 43-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...