Մարկ Ցուկերբերգի կարողությունն գերազանցել է 100 մլրդ դոլարը

cukerberg

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը՝ հայտնում է Bloomberg գործակալությունը:

Bloomberg Billionaires Index-ի (BBI) համաձայն՝ բացի Ցուկերբերգից, ավելի քան 100 մլրդ դոլար կարողություն ունեն Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը:

Ընդ որում, վերջին մեկ տարում Ցուկերբերգը հարստացել է 22 մլրդ դոլարով, Բեզոսը՝ 75 մլրդ դոլարով:

Ձեզ կեհաքրքրի...