ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութի պայթյունի զոհերի թիվն անցավ 100-ից

Zoher

Ավելի քան 100 մարդ է զոհվել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին LBCI հեռուստաալիքին հայտնել է լիբանանյան Կարմիր խաչի գրասենյակի գլխավոր քարտուղար Ժորժ Կատանան։ Բազմաթիվ մարմիններ շարունակում են մնալ փլատակների տակ։

Հիշեցնենք` Լիբանանի վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...