ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

tujacner

Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, ծնված 1984 թ.), «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1982 թ.) և «Lexus» (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Նորայր Մ․-ին և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պայծառ Ա․-ին (ծնված 1969 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Ձեզ կեհաքրքրի...