Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին. Ռոմանոս Պետրոսյան

naxararutyunum

Աշխատանքային երկուշաբթին Շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ

➡️Այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

➡️Ողջունելով ներկաներին՝ ներկայացրեցի համատեղ աշխատանքի նոր աշխատակարգը։

Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, ու այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել։

➡️Ամենակարճ ժամկետներում կհայտարարվեն ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթները։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։

➡️Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից:

Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։

Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մի շարք հանձնարարականներ տվեցի առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

➡️Համավարակի հաղթահարումից հետո կմշակվեն աշխատանքի նոր ձևաչափեր․ կարևորում եմ թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացումը, ինչպես նաև աշխատասենյակներից դուրս՝ շրջակա միջավայրում, աշխատաժամերի անցկացման հնարավորությունը։
Շրջակա միջավայրի նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է տեղում ծանոթանա բոլոր խնդիրներին։

?Աշխատանքային երկուշաբթին Շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ➡️Այսօր …

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Понедельник, 3 августа 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...