Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» եղբոր տղան՝ «Հոպոպի Մայոն», Գորիսում Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ իրականացնելուց հետո «Սասնա» էպոսի «Ցռան Վերգոյի» օրինակով դիմել է փախուստի.

Liska

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 79 QQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքում՝ Արցախյան խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Նիվա և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը; Գ. Շամյանի տեղեկություններով՝ 06-ի և Նիվայի վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Mercedes-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի եղբոր տղան է, ում Գորիսում ավելի շատ ճանաչում են «Հոպոպի Մայո» մականվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...