Հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

elektronika

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է մեկնում ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը։

Ձեզ կեհաքրքրի...