Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության ժամկետը։ Ամենայն հավանականությամբ՝ այն այլևս չի երկարաձգվի

chi erkari

Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության ժամկետը։ Ամենայն հավանականությամբ՝ այն այլևս չի երկարաձգվի։ Պարետատան նիստերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձեն կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանան գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար. «Մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Էնպես որ, էստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»։

ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ քննարկումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ. «Ե՛վ արդարադատության նախարարությունը, և առողջապահության նախարարությունը հիմա աշխատում են այդ ուղղությամբ։ Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օգոստոսի 12-ից հետո հայտարարվի, թե ինչ ռեժիմ, ինչ կանոններ են գործելու։ Ավելի համապարփակ տեղեկատվություն հասանելի կլինի արտակարդ դրությունն ավարտվելուց մեկ օր առաջ»։

Ձեզ կեհաքրքրի...