Հրդեհ Ոստան գյուղում․ հայտնաբերվել է դի
Հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան և Երևանյան փողոցների տների մոտակայքում գտնվող հողատարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին։ Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ. հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին՝ տարբեր աստիճանի այրվածքներով: