Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, ցավոք. Շուշան Ստեփանյան

mahacel e

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հուլիսի 23-ին մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): 

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, ցավոք, Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել: Հավերժ փառք ու խոնարհում:

Опубликовано Shushan Stepanyan Четверг, 23 июля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...