Սուբյեկտիվ մտքեր՝ Սիմոնյանի ու Քյոսայանի տեքստերի ու ոչ միայն դրանց շուրջ. պատգամավոր Վահագն Թեւոսյան

Tevosyan

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սուբյեկտիվ մտքեր՝ Սիմոնյանի ու Քյոսայանի տեքստերի ու ոչ միայն դրանց շուրջ:

Երբ մեկին ինչ-որ բան ես ուզում ասել, և ուզում ես, որ նա հասկանա, ընդունի, մտածի, պետք է ընտրություն կատարես բառամթերքումդ: Այլ դեպքում դիմացինդ չի ընդունի, չի հասկանա, չի մարսի ասածդ. այլ դեպքում կնշանակի, որ ընդամենը խփել, ցավեցնել ես ուզել, կամ քո խոսքն ուղղված է եղել ոչ թե ֆորմալ հասցեատիրոջը, այլ նրա կողքին կանգնած մարդկանց՝ հասցեատիրոջ հանդեպ վերաբերմունքներ փոխելու նպատակով:

Երկար մտածում էի, թե ինչ նպատակ էին հետապնդում Մարգարիտա Սիմոնյանի, իսկ այսօր նաև՝ Տիգրան Քյոսայանի հայտարարությունները, չնայած ուղիղ ասվում էր, որ ՀՀ իշխանություններին են ուղղված: Ակնհայտ է, որ ասվածի բառամթերքը հասցեատիրոջը միտք հասցնելու միտում չուներ (առավել ևս, որ մտքի առողջությունն էլ է վիճելի), այլ հանրության տրամադրությունների ստուգմանը, ինչը որպես գործ բարեխղճորեն կատարվեց:

Ես չեմ կարծում, որ այս մարդիկ հիմար են կամ անտեղյակ են, որ ՀՀ իշխանությունների լեգիտիմությունն ու վստահելիությունը Հայաստանում շատ բարձր է, ըստ այդմ խփելով իշխանություններին, մեծապես խփում են նաև ժողովրդի մեծ մասի հույզերին, առավել ևս, որ այլ հուզական շերտեր էլ են շոշափում:

Հետաքրքրին այստեղ այլ բան էր՝ իշխանություններին անթաքույց ատող խմբավորումներին սպասարկող ինֆոբիզնեսների վարքը՝ այս ամենը ակնհայտ ցնծությամբ հայաստանյան հանրությանը ներկայացնելը: Սա նաև հանրային մեկ այլ խումբ տրամադրությունների դեմոնստրացիա էր, քանի որ բացահայտ աջակցումը քաղաքականապես վտանգավոր էր (չնայած մի քանի աղոտ փորձեր արվեցին): Պետք էր որևէ կերպ ցույց տալ՝ մենք էլ կանք, մենք էլ ենք խաղացող:

Բայց որքան հետևում եմ սոցցանցերում, դա ավելի շատ գրգռեց հանրության զայրույթն ու նպաստեց համահայկականության գաղափարի պոտենցիալ սրփագործմանը՝ նոր դիսկուրսներ առաջացնելով ու սիմոնյանական դիսկուրսի կրողներին լուսանցքայնացնելով: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել»:

Սուբյեկտիվ մտքեր՝ Սիմոնյանի ու Քյոսայանի տեքստերի ու ոչ միայն դրանց շուրջԵրբ մեկին ինչ-որ բան ես ուզում ասել, և ուզում…

Опубликовано Vahagn Tevosyan Среда, 22 июля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...