Պատանդներն ազատ են արձակվել

Azat en ardzakvel

Պատանդները, որոնք գտնվում էին ուկրաինական Լուցկում գրավված ավտոբուսում, ազատ են արձակվել: Նրանց պահող տղամարդը հանձնվել է և կալանավորվել, պատանդներից ոչ մեկը չի տուժել՝ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ջնջել է իր գրառումը Facebook-ում, որը ավտոբուսը գրաված անձը պահանջել էր տեղադրել:

Պատանդներին ազատելուց հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովն ասել է, որ առևանգիչը հանցակիցներ է ունեցել, և նրանցից մեկը ձերբակալվել է Խարկովում: Ձերբակալության ժամանակ ենթադրյալ հանցակցից առգրավել են հրազեն և պայթուցիկ նյութեր:

13 քաղաքացու պատանդ վերցրած հանցագործը նախկինում կրկնակի դատապարտված է եղել:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
llurer.am

Ձեզ կեհաքրքրի...