Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ
Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, պատրաստ է․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը՝ հաղորդում է gazeta.ru-ն:
Ռուսլան Ցալիկովը նշել է, որ մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները տվել են փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները։
«Դուրս գրվելու պահին բոլորը, առանց բացառության, իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է Ցալիկովը։
Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը։ Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և կամավորների համատեղ աշխատանքը հաջողությամբ է պսակվել՝ նշել են ռազմական գերատեսչությունում։
1lurer.am