Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով.

Erekhanerin

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով:

Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե’ քաղաքային, թե’ գյուղական ճանապարհների համար:

Մանրամասներն այստեղ` http://moh.am/#1/2996

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 20 июля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...