Կապանում բացվել է Հայաստանի ամենաերկար զիփլայնը

zip line

Այսօր բացվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը, որն անցնում է Կապանի վրայով եւ իրար կապում քաղաքի Շինարարների ու Հունան Ավետիսյան թաղամասերը։
Բացման արարողությանը ներկա էին մարզային եւ համայնքային իշխանությունները, գործարարներ, հյուրեր։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Զիփլայնի շինարարությունն սկսվել էր 2019 թվականից, դրա մտահղացման հեղինակն ու ներդնողը կապանցի գործարար, «Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրի սեփականատեր Դավիթ Սողոմոնյանն է։
Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։
Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաեւ աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։
Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։
Զիփլայնի գործարկումը լուրջ ներդրում ու նոր զարկ է զբոսաշրջությանը ոչ միայն Կապանում ու Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում։

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ…

Опубликовано Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration Понедельник, 20 июля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...