Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել ուժի լեզվով. Կանդելակի

Tina Kandelaki

Հայկական ծագմամբ ռուսաստանցի հեռուստալրագրող, Матч ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և պատերազմին աջակցող ցույցերը Բաքվում, հայտնում է infoteka-24-ը:

Ըստ Կանդելակիի՝ հայ ժողովրդի պատմությունը, որի ոգին չի կոտրվել նույնիսկ ամենաճակատագրական ​​պահերին, ոչինչ չի սովորեցրել ադրբեջանցիներին: Լրագրողը համոզված է, որ հայերի ոգին այս անգամ էլ չի կոտրվի, և Հայաստանի հետ չի հաջողվի խոսել ուժի լեզվով: Թինա Կանդելակին վստահություն է հայտնել, որ ամեն մարդ, որի երակներում թեկուզ մի փոքր հայկական արյուն է հոսում, կպաշտպանի հայ ժողովրդին, քանի որ ճշմարտությունը նրա կողմն է:

«Ինչպես գիտեք, իմ մեջ հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Մի ժողովուրդ, որը մեծ փորձությունների է ենթարկվել, այդ թվում՝ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը»,- գրել է Կանդելակին:

Ձեզ կեհաքրքրի...