Նախագահի հրամանագրով երեք զինծառայողի գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Այսօր՝ հուլիսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին,
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին,
- Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈւ 4 զինծառայողները ևս այսօր նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են։ Մասնավորապես, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ «Արիության» մեդալով, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով։
razm.info