Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին լուրերը
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել:
«Ցավոք, պետք է հայտարարեմ, որ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը զոհվել են մարտերի հետևանքով», – ասել է Վելիևը ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին: