Խոշոր վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. 5 տուժածների թվում 13-ամյա երեխա կա

Aharku vtar

Երեկ՝ հուլիսի 9-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին «Փարոս» հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ։

Իրար են բախվել Շուշիի քաղաքի բնակիչ Առնոլդ Հովսեփյանի (ծնվ․.1985թ․) վարած «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ և Ասկերան քաղաքի բնակիչ Բորիս Դանիելյանի (ծնվ.2000 թ.) վարած «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենաները:

ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է վթարված ավտոմեքենաներից ժամանակին դուրս բերել տուժածներին և Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարների հետ ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՃՏՊ-ի հետևանքով «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ ավտոմեքենայի տուժածներ՝ վարորդ Առնոլդ Հովսեփյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ նույն մեքենայի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը (ծնվ.2007 թ.) թեթև մարմնական վնասվածքներով ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ –ը:

Ձեզ կեհաքրքրի...