Պայթյունի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումը Թեհրանի արևմուտքում

paytyun

Պայթյունի ձայն է լսվել Թեհրանի արևմուտքում, և ենթադրյալ պայթյունի տարածքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, հայտնում է իրանական IRIB լրատվական գործակալությունը:

Դեպքի այլ մանրամասներ չեն ներկայացվում: Թեմայի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

The New York Times-ը գրում է, որ չնայած պայթյունի ճշգրիտ վայրը որոշված ​​չէ, բայց տարածքում կան մի շարք ռազմական և ուսումնական օբյեկտներ, ինչը հիմք է հանդիսացել ենթադրելու, որ դրանք հայտնվել են դիվերսիայի թիրախում:

Անցյած հինգշաբթի հրդեհ էր բռնկվել Նաթանզի միջուկային կայանում, որը The New York Times-ը վերագրում էր Իսրայելի կողմից կազմակերպված դիվերսիային: Հունիսի 26-ին էլ պայթյուն էր տեղի ունեցել Փարչինի ռազմակայանի տարածքում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...