ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման օրինագիծը

Arcanc vcharum

 ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  ԱԺ հուլիսի 9-ի նիստում օրենքի նախագիծը ստացավ 85 «կողմ» ձայն: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով: 

Ձեզ կեհաքրքրի...