Փրկարարները հեռացրել են աղյուսները
Հուլիսի 9-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գայի փողոցի շենքերից մեկի տանիքից անհրաժեշտ է հեռացնել վտանգ ներկայացնող աղյուսները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պոկվել են Աբովյան փողոց թիվ 242 շենքի տանիքի աղյուսները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից հեռացրել վտանգ ներկայացնող մոտ 1200 հատ աղյուս։