Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել

Korona

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այսօր պետք է լիներ պաշտպանության փոխնախարարը, Գաբրիել Բալայանը։ Հիվանդ է, առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։  Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է»,- նշեց Քոչարյանը։

Ձեզ կեհաքրքրի...