Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Vaveracrec

Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

▪️Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

▪️Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:

▪️Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:
Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները:

▪️Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը:

 

Ձեզ կեհաքրքրի...