ԱՄՆ-ը ոչ միտումնավոր արտաբերել է Հայոց ցեղասպանություն եզրույթը. The Washington Post

The Washington Post

Mandatory Credit: Photo by KEVIN DIETSCH/POOL/EPA-EFE/Shutterstock (10703561d)
White House Press Secretary Kayleigh McEnany holds a press briefing at the White House in Washington, DC, USA, 06 July 2020.
Press Secretary Kayleigh McEnany Press Briefing at the White House, Washington, USA – 06 Jul 2020

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթն գործածելուց խուսափելուց հետո` նախօրեին Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Այս մասին անմիջապես հիշատակել է The Washington Post պարբերականը: Միացյալ Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին ելույթի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին անդրադարձել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, որը ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ հարձակման էր ենթարկվել շաբաթներ առաջ:  

«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», – հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...