11-րդ փողոցի թիվ 54 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Ayrvel e

Հուլիսի 7-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի պոլիկլինիկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի թիվ 54 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:

Ձեզ կեհաքրքրի...