Դալմա Գարդեն և Մեգամոլ մոլերում ռումբեր են տեղադրված.

rumber

«Դալմա Գարդեն մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգ կա. այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից: Նշենք, որ ԱԻՆ-ը րոպեներ առաջ ևս մեկ առևտրի կենտրոնում՝ «Մեգամոլ Արմենիայում» ռումբ տեղադրելու մասին տեղեկություն էր տարածել: Ասվում էր, որ կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Ձեզ կեհաքրքրի...