Չինաստանում հայտնաբերվել է վարակի երրորդ մակարդակ․ բուբոնային ժանտախտի դեպք է արձանագրվել

Bubonayin varak

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայում բնկավող հովիվի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բայան Նուր քաղաքի առողջապահության հանձնաժողովին:

«Տղամարդը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիվանդը մեկուսացված բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,- հայտնել են հանձնաժողովից:

Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրեին: Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել:

Իշխանությունների խոսքով՝ քաղաքում հիվանդության տարածման վտանգ կա բնակչության շրջանում։ 

Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով, որոնց տեղի բնակիչները, չնայած գործող արգելքին, օգտագործում են սննդակարգում:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...