Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հուլիսի 4-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Արտամետ-Մրգաշեն ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա է ընկնելու վտանգ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Նարինե Ա․-ն (ծնված 1975 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ավտոմեքենան ուղղելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա։ Անվտանգությունից ելնելով փրկարարները ֆիքսել են ավտոմեքենան։