Տասնյակ ամերիկացի դիվանագետներ կհեռանան Սաուդյան Արաբիայից

Heranum en

Սաուդյան Արաբիայում գտնվող տասնյակ ամերիկացի դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամներն այսօր կհեռանան Թագավորությունից՝ կորոնավիրուսի վարակի կտրուկ աճի ֆոնին: Թեմային անդրադարձել է The Wall Street Journal պարբերականը:

Աղբյուրի հավաստմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը դեռևս անցյալ շաբաթ թույլատրել էր Սաուդյան Արաբիայից հեռանալ ոչ արտակարգ առաքելություն իրականացնող ամբողջ անձնակազմին: Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիան կլքեն ավելի շատ դիվանագետներ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

You may also like...