Վլադիմիր Գասպարյանի մտերիմ «պարոն 20 տոկոս»-ը՝ ՌՈ պարետային ծառայության պետ

qsan tokos

1in.am-ը գրում է․ Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետի պաշտոնում Գառնիկ Հայրապետյանի նշանակումը ոչ մի կերպ հասկանալի չէ Ռազմական ոստիկանության աշխատակիցների համար։ Գառնիկ Հայրապետյանը նախկինում մշտապես եղել է նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հովանավորության տակ ու երբեք համազգեստ չի կրել։ Նախ՝ նախկին նախարար Երվանդ Զախարյանի, հետո անցել է Աղվան Հովսեփյանի կողքը, այնտեղից՝ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ է անցել, սակայն այդտեղից կարճ ժամանակ անց միանգամից անցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողքը՝ հաշվի առնելով Ծառուկյանի ու Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունները։ Գասպարյանն էլ նրան, որպես Գագիկ Ծառուկյանի կողքից «թռած», ընդունել է միանգամից, շատ արագ կոչում են տվել, ու զրոյից նրան նշանակել է բարձր պաշտոնի, ու այդ ժամանակվանից Գառնիկ Հայրապետյանը սկսել է շրջել Գասպարյանի հետ։

«Էլեկտրիկ Երևանի» ակցիաների վերաբերյալ տեսանյութերում էլ կարելի է տեսնել, թե ինչպես է Հայրապետյանը քայլում Գասպարյանի կողքից առանց համազգեստի։ Գասպարյանի կողքին են եղել նաև նրա անվտանգության պետը՝ Վովայի Արշակը, նասկի Գագոն, Օմոնի Գուգոն, Արթուր Արիստակեսյանը, 7-րդ վարչության պետը, ներքին քննության վարչության պետը, Լևոն Երանոսյանը։ Այս թիմը Վովա Գասպարյանին ուղեկցել է ամեն տեղ։ Ու եթե ուշադրություն դարձնենք, ապա նրանցից ոչ ոք այլևս համակարգում չէ, քանի որ, որպես Գասպարյանի ամենամտերիմներ, հեղափոխությունից հետո ազատվել են աշխատանքից։ Գառնիկ Հայրապետյանը ևս գնացել է կադրերի տրամադրության տակ, սակայն հեղափոխությունից երկու տարի անց Դավիթ Տոնոյանը նրան նշանակում է բավականին բարձր պաշտոնի։ Նա ղեկավարում է զինվորական ավտոտեսչությունը, կարգապահական վաշտերը, կարանտինի ժամանակ՝ այս պարեկային ծառայությունը, և ընդհանուր առմամբ՝ զինծառայողների համազգեստի կրման կարգը:

«Իսկ իրականում Հայրապետյանը իր ֆունկցիոնալ պարտականություններից զրո է, չունի ոչ մի կրթություն, չգիտի անգամ համազգեստ կրելու ձևը, ու հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով առաջնորդվելով են նրան այդ պաշտոնին նշանակել»,- մեզ հետ զրույցում զարմացած ասաց ՌՈ մեր աղբյուրը։

Մեզ պատմեցին նաև, որ Գառնիկ Հայրապետյանը մականուն ունի։ Նրան շրջապատում «պարոն 20 տոկոս» են անվանում։ Նա Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահն է, բայց մեզ պատմեցին, որ հին տղաներից ոչ ոք ֆեդերացիայում այլևս չի մնացել, քանի որ անհնար է դիմանալ Հայրապետյանի կոռուպցիոն ճնշումներին։ Պատմեցին, որ ֆեդերացիայում ով ինչ նվեր, պարգևավճար ստացել է, Հայրապետյանը բոլորին պարտավորեցրել է դրա 20 տոկոսը վերադարձնել իրեն։ Անգամ տարիներ առաջ Քիք-բոքսինգի մի չեմպիոնի Գագիկ Ծառուկյանը «Նիվա» մակնիշի մեքենա է նվիրել։ Սովորության համաձայն՝ Հայրապետյանը չեմպիոնից պահանջել է մեքենայի 20 տոկոսը, որը չստանալուց հետո վեճեր են եղել, փորձել են այդ մեքենայի անվադողերը հանել և այլն։ Արդյունքում չեմպիոնը պարզապես հեռացել է Հայաստանից։

Մանրամասները՝ այստեղ։

Ձեզ կեհաքրքրի...