Լիոնել Մեսսին կլքի Բարսելոնան

Barca

Իսպանական «Բարսելոնայի»  ավագ Լիոնել Մեսսին ընդհատել է բանակցությունները թիմի հետ նոր պայմանագրի շուրջ և մտադիր է լքել ակումբը 2021 թվականին: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն ՝ հղում անելով Cadena SER ռադիոկայանին: 

Ըստ աղբյուրի, 33-ամյա արգենտինացին հիասթափված է լրատվամիջոցների կողմից տարածված լուրերից, թե ինքը թիմում կոնֆլիկտների նախաձեռնողն է: 

Հիշեցնենք, որ Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ ֆուտբոլիստը կապ ունի այս տարվա հունվարին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկության հետ:

 

 

 

radioa aurora

Ձեզ կեհաքրքրի...