Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: