Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կանխվել է Արթուր Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։