Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը

Kendanabanakan aygi

Հարգելի՛ քաղաքացիներ,
📌Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ zoo.am-ը։ Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։
❗️❗️❗️Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը, ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն։

Ձեզ կեհաքրքրի...