Հունիսի 28-ին Տավուշում վթարից զինծառայող է մահացել․ Shamshyan.com

Zincarayogh

Հունիսի 28-ին ժամը 13։20 սահմաններում Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում տրակտոր է շրջվել, ինչի հետևանքով վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 30-ամյա Հակոբ Բաբասյանը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com լրատվակայքը։ Նշվում է, որ վթարի հետևանքով վիրավորվել է նաև Բաբասյանի հարազատ եղբայր՝ 37-ամյա Կարեն Բաբասյանը, ով ևս զինվորական է։ Նա այժմ Բերդի բժշկական կենտրոնում է։

Ձեզ կեհաքրքրի...