Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մեկ մանդատը

KHY

Հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը:

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։

ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ էր նաև Արման Բաբաջանյանը, ով 2019 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին:

Ձեզ կեհաքրքրի...