Խոշոր ավտովթար Երևանում. 30–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է BMW-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan. com

vtar

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արշակ Բ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Չարենցի փողոցի 103 հասցեի դիմաց կայանված, Մեղրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Գ.-ին պատկանող, նոր Հայաստան ներկրված BMW մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով էլ Mitsubishi-ի վարորդ Արշակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Մանրամասները՝ այստեղ

Ձեզ կեհաքրքրի...