Պաշտոններ ու անվանական զենքեր մի խումբ համակուրսեցիների. Արման Սարգսյանի շռայլությունները. arm24 am

kurseciner

Arm24.am-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնից ազատվելուց առաջ մի շարք պարգևատրումներ է արել ինչպես ինքն իրեն, այնպես էլ իր շրջապատին:

Մամուլն արդեն գրել է, որ Արման Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է զենքով և «Սխրագործության համար» մեդալով:

Այժմ մեզ հայտնի է դարձել, որ պարգևատրումներից նա զերծ չի պահել նաև իր ընկեր-կուրսեցիներին:

Այսպես. իր համակուրսեցի Արա Մկրտչյանին սեպտեմբերի 19-ին ոստիկանապետի ժ/պ նշանակված Արման Սարգսյանը նոյեմբերի 20-ին նշանակել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ: Բացի դրանից, սույն թվականի մայիսի 28-ին նրան պարգևատրել է անվանական զենքով: Նրանք միասին սովորել են  ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցում 1995-2000 թվականներին:


Արա Մկրտչյան

Նրա մեկ այլ համակուրսեցին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Գենադիի Սարգսյանը այս պաշտոնին ևս նշանակվել է Արման Սարգսյանի՝ ոստիկանապետի ժ/պ լինելու ժամանակաշրջանում՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին: Արման Սարգսյանը կուրսեցի Դավիթ Սարգսյանին ևս պարգևատրել է անվանական զենքով:


Դավիթ Սարգսյան

Արման Սարգսյանի՝ ոստիկանապետի ժ/պ եղած ժամանակահատվածում  2019թ. նոյեմբերի 27-ին նախագահի հրամանագրով գյումրեցի Արթուր Մարտիրոսյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Արթուր Մարտիրոսյանի կենսագրության մեջ նույնպես կարդում ենք, որ նա 2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ասել է թե՝ նա ևս Արման Սարգսյանի համակուրսեցին է: Մարտիրոսյանը ևս, ի թիվս այլոց, մայիսի 28-ին պարգևատրվել է անվանական զենքով:


Արթուր Մարտիրոսյան

Արման Սարգսյանի նվիրատվությունների մասին հերոսությունները, ինչպես երևում է շատ են: Այսքանով համակուրսեցիներին պարգևատրումները չեն վերջանում. դրանց առավել մանրամասն դեռ կանդրադառնանք:

Ձեզ կեհաքրքրի...